Ռեփեր Բաստային մեղադրել են բռնաբարության մեջ

Մոսկվայի մի բնակչուհի ռեփեր Բաստային մեղադրել է բռնաբարության մեջ, սակայն հետո մտափոխվել։ Կնոջ խոսքով՝ ինքը պարզապես ցանկացել է գրավել ոստիկանների ուշադրությունը։ Այս լուրը հրապարակում է Shot Telegram ալիքը։ Դրանում ասվում է նաև, որ 34-ամյա Ելենան մեղադրանքներով հայտարարություն է ներկայացրել։ Ահա թե ինչպես է ամեն ինչ ներկայացվում. նա ծանոթացել է (երջանիկ ամուսնացած) Վասիլի Վակուլենկոյի հետ «Gas Holder Club»-ում: Ավելի ուշ նա ինչ-որ կերպ հայտնվել է իր մեքենայով Ռուբլևսկոյե մայրուղու տան մոտ։ Հենց մեքենայում, ինչպես հայտարարել է Ելենան, հայտնի արտիստը բռնաբարել է իրեն։ Սակայն տուժողի ցուցմունքն այնքան էլ ինֆորմատիվ չի եղել՝ աղջիկը չի կարողացել հիշել այլ մանրամասներ, այդ թվում՝ Բաստայի ավտոմեքենայի մակնիշը։

Ոստիկանությանը լուրջ մեղադրանքներով հայտարարություն թողնելով՝ Ելենան հեռացել է, բայց շատ շուտով վերադարձել և և խնդրել, որ գործը կարճվի։ Նա խոստովանել է, որ բռնաբարության պատմությունը հորինել է ոստիկանության ուշադրությունը գրավելու համար. նրանք իբր չեն ցանկացել ընդունել կորած ընկերոջը փնտրելու իր դիմումը։ Ուստի նա որոշել է, այսպես ասած, ամպագոռգոռ հայտարարություններով աշխուժացնել իրավապահներին։ Դժվար է պատկերացնել, թե ինչքան են ուրախացել ռեփերն ու նրա ընտանիքը, եթե արդեն տեսել են տարածվող լուրերը։