Օրվա խոսակցություն. Հեյլի Բիբերը երեք ամսից մայր կդառնա

Մենք ունենք օրվա լուրերը, և մենք կցանկանայինք, որ այն իրականություն լիներ: Կարծես թե Հեյլին և Ջասթին Բիբերը ծնողներ կդառնան շատ շուտով, այն է՝ երեք ամսից։

Ռադիոհաղորդավար Սայմոնը, ով վարում է Hits 1 LA With Tony Fly & Symon շոուն, սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ 27-ամյա մոդելը վեց ամսական հղի է։ Նրա խոսքով, ինքը դա իմացել է Ջասթինի թիմից: Հավատո՞ւմ ենք։

Երկրպագուներն, ի դեպ, վաղուց են սկսել կասկածել 27-ամյա մոդելին հղիության մեջ։ Դրա վրա ազդել են զույգի հանգստից արված նոր լուսանկարները, որոնցում աղջիկը կեցվածք է ընդունել սպիտակ ծավալուն զգեստով։ Այսպիսով, ամեն ինչին գումարվեց այն փաստը, որ զույգը բացակայում էր Met Gala 2024-ին։ Եվ, ըստ երևույթին, Ջասթինը երջանկությունից արտասվել է…

Ի դեպ, Ջասթին և Հեյլի Բիբերների նշանադրության մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։ Անցյալ աշնանը սիրահարները նշել են ամուսնության հինգերորդ տարեդարձը։