Ընկերության պատմության շարունակություն, սիրված և նոր դերասաններ՝ իրենց նոր երազանքներով. «4 երազանք» հեռուստանովելի մանրամասները և լուսանկարները

Երեկ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է «4 երազանք» հեռուստանովելի երկու եթերաշրջանի գլխավոր դերակատարների հանդիպումը երկրպագուների հետ, որոնք հղել են հեռուստանովելի և դերասանական անձնակազմի վերաբերյալ իրենց հարցերը: Tert.am Lifeը ներկա է եղել հանդիպմանը, զրուցել գլխավոր դերակատաների հետ և ներկայացնում է հեռուստանովելի մանրամասները:

Թե՛ դպրոցականները, թե՛ մեծահասակները հասցրել էին սիրել «4 երազանք» հեռուստանովելի առաջին եթերաշրջանը և փոքրիկ դերակատարներին, որոնք զրույցի ընթացքում շեշտում են՝ ուրախ են, որ նկարահանվել է 2-րդ եթերաշրջանը, որի ռեժիսորն է Արթուր Սարիբեկյանը:

«Մենք շատ հավանում ենք մեզ մարմնավորող տարիքով դերասաններին, քանի որ մենք իսկապես սիրել ենք պատմությունն ու մեզ հետաքրքիր է տեսնել դերասանների, որոնք մարմնավորում են մեզ մեծ տարիքում, վերցրել են որոշակի դետալներ մեզանից, իսկ պատմությունը շարունակում է մնալ հետաքրքիր, իսկ այժմ մեզ նաև գրավում է հեռուստադիտողի դերում լինելը»,- նշել են փոքրիկ դերասանները:

Դերասան Միկա Ղափլանյանն այս նախագծի գլխավոր դերակատարներից է: Նա մարմնավորում է Տիգրանին, որը դարձել է արատավոր երևույթների կրող ու շեղվել «երամից», իսկ ընկերները փորձում են նրա «հետ բերել» և հիշեցնել իր երազանքների մասին: Ղափլանյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ նախագծի կրթական բաղադրիչը շատ կարևոր է:

«Շատ եմ կարևորում, որ մեր երկխոսությունները գրական հայերենով են, չկա բացասական և առօրյա բառամթերք: Տեսարանները ևս շատ կրթադաստիարակչական են ու կարևոր է՝ ինչ արժեքներ ենք մենք սովորեցնում երեխաներին, ինչն է կարևոր այս կյանքում՝ ինչքան կարևոր է ընկերությունը, ընտանիքը, երազանքներին հավատալն ու երազանքների համար առաջ շարժվելը: Ես միշտ սիրում եմ այն նախագծերը, որոնցում ներգրավված եմ լինում, բայց այս հեռուստանովելն առավել քան հոգեհարազատ է դարձել, կարծում եմ՝ պայմանավորված է սցենարով և կերպարային լուծումներով»,-նշել է Միկա Ղափլանյանը:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։