Բեյոնսեն երկրպագուին 53 հազար դոլար արժողությամբ ակնոց է նվիրել

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն Լոնդոնում իր համերգին երկրպագուին արևային ակնոց է նվիրել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Մասնավորապես, Diva կոմպոզիցիայի կատարման ժամանակ արտիստը իր համերգային ակնոցը նետել է երկրպագուների ամբոխի մեջ, այն բռնել է 20-ամյա կինոռեժիսոր և քասթինգի մենեջեր Գլոբալ Վալենտինոն։ Բայց աստղի թիկնապահը փչացրել է ամեն ինչ։ Նա մոտեցել է երջանիկ երկրպագուին ու տարել թանկարժեք նվերը։

Սակայն դա երգչուհուն չի անհանգստացրել, և որոշ ժամանակ անց նա կրկին ակնոցներ է նետել հանդիսատեսի ուղղությամբ։ Այնպես է ստացվել, որ իրը բռնել է նույն մարդը, ինչ առաջին անգամ։

Ինչպես պարզվում է, այս աքսեսուարը պատկանում է Off-White ապրանքանիշին և արժե ավելի քան 53000 դոլար։ Միաժամանակ երջանիկ երկրպագուն հայտնել է, որ կողային ոսպնյակը կոտրվել է։ Նա ուղղել է ակնոցը և այժմ ասում է, որ դրանք կպահի որպես իր ամենամեծ գանձը:

@globalvalentino I’m 1 of 1 🐝🪩me and @khal caught the glasses!! best experience ever, this meant so much!❤️‍🔥#beyonce #renaissanceworldtour #clubrenaissance #globalvalentino ♬ original sound – Global Valentino🗺