Այ քեզ շրջադարձ. Ջիջի Հադիդին նկատել են Լեոնարդո ԴիԿապրիոյի և նրա ընտանիքի հետ ընթրիքի ժամանակ

Անսպասելի շրջադարձ Լեոնարդո ԴիԿապրիոյի անձնական կյանքում: Հոլիվուդյան դերասանը Ջիջի Հադիդին հոր և նրա կնոջ հետ ընթրիքի է հրավիրել։ Նրանց տեսել են Լոնդոնի China Tang հաստատություն ժամանելիս:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ինսայդերները պնդում էին, որ Լեոյի և Ջիջիի սիրավեպը ի չիք է դարձել այս տարվա փետրվարին։ Ճիշտ է, դրանից հետո աստղերին մայիսին մի քանի անգամ միասին են նկատել։ Իսկ այժմ դերասանը մոդելին ծանոթացրել է իր ընտանիքի հետ։

Բրիտանական Daily Mail տաբլոիդը նշում է, որ հայտնիները չէին ցանկանում, որ իրենց ուշադրություն դարձնեն, ուստի տարբեր ժամանակներում են հայտնվել։ Լեոն եկել իր հոր՝ Ջորջի և խորթ մոր՝ Փեգի Ֆարարի հետ, երբ Ջիջին արդեն նստած է եղել։ Մի քանի ժամ անց նրանք ռեստորանից դուրս են եկել մի քանի րոպե տարբերությամբ։

Անցյալ աշնանը լուրեր էին տարածվել, որ Լեոնարդո ԴիԿապրիոն անպատասխան սիրահարված է Ջիջի Հադիդին։ Աստղերին նույնիսկ մեկ անգամ չէ, որ միասին տեսել են ժամադրության գնալիս: