Քիմ Քարդաշյանը խոսել է իր նոր սիրելիի մասին

Քիմ Քարդաշյանի անձնական կյանքին ամբողջ աշխարհում հետևում են միլիոնավոր մարդիկ։ Ամեն անգամ, երբ աստղը հանրությանն է ներկայանում տղամարդու ընկերակցությամբ, նրան վերագրվում է նոր սիրավեպ: Վերջերս ինսայդերները հայտնել էին, որ աղջիկը սիրահարված է մի տղայի, ում ինքնությունը չի հաղորդվում։ «The Kardashians»-ի նոր թողարկումը կրակի վրա յուղ է լցրել։ Դրանում Քիմն ակնարկում է, որ իր սիրտն իսկապես զբաղված է։

Նոր դրվագում հայտնի անձը խոստովանել է, որ իրեն զարմացրել է համացանցում առաջացած աղմուկը Փիթ Դևիդսոնի հետ ունեցած սիրավեպի պատճառով։ Մինչ մարդիկ կարծում էին, որ իրենք լուրջ հարաբերությունների մեջ են, մոդելն ու կատակերգուն պարզապես լավ ժամանակ էին անցկացնում: Բայց սա ամենահետաքրքիր բացահայտումը չէ։

Քիմը հայտարարել է, որ գաղտնի ժամադրության է գնում նոր տղամարդու հետ։ Թե կոնկրետ ով է, անհայտ է։ Սակայն Սքոթ Դիսիկը նրան անվանել է «Ֆրեդ»։ Աղջկա խոսքով՝ իրենց ծանոթացրել են ընդհանուր ընկերները։ Նրանք միասին հաճախել են Նյու Յորքի մասնավոր ակումբ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի սիրավեպը Փիթ Դևիդսոնի հետ սկսվել է 2021 թվականի հոկտեմբերին, երբ աստղերը համբուրվել են SNL շոուի եթերում։ Ճիշտ է, նրանց սիրավեպը երկար չտևեց։ 2022 թվականի օգոստոսին զույգը բաժանվեց։