Աստղագուշակ նոյեմբերի 10-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ ձեր ուզածի նման հեշտ ու հաջող չի դասավորվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Դուք պիտի գլուխ հանեք ոչ միանշանակ իրավիճակներից ու պատասխաններ փնտրեք ոչ միայն ձեզ համար կարևոր հարցերին: Համբերատարությունը, մանրուքներին ուշադրությունն ու տեղեկատվություն հավաքելու, նրանից ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը ձեզ այսօր շատ պետք կգան:

Կարող են տարաձայնություններ առաջանալ այն մարդկանց հետ, որոնց հետ սովորաբար հրաշալի լեզու եք գտնում, օրինակ՝ ընկերների, կոլեգաների, հարազատների: Լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, դուք արագ մի տարբերակ կառաջարկեք, որին բոլորը կհամաձայնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հետաքրքիր ու արդյունավետ օր է սպասվում: Այն առանց խնդիրների չի անցնի, բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Դուք արագ գլուխ կհանեք իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Քանի դեռ մյուսները մտածելու են՝ ինչ անել ու ինչպես վարվել, դուք կսկսեք շարժվել դեպի նպատակն ու շուտով կհասնեք նրան:

Շատ Ցուլերի այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա մասին իմանալով՝ շրջապատողները ձեզ ավելի հաճախ են դիմելու խորհուրդների կամ օգնության խնդրանքով: Դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել, բայց կհիշեք նաև սեփական հետաքրքրությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարելի է սկսել ֆինանսական հարցերը լուծելուց: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես գործեք, ինչ գործարքներ կնքեք: Որոշ Երկվորյակներ եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենան, կամ կսովորեն մի բան, ինչը կօգնի ավելի շատ գումար աշխատել: Այդ ուղղությամբ առաջին քայլերը կարող եք անհապաղ անել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որը ժամանակին ձեզ շատ թանկ է եղել: Հարաբերությունները վերականգնելը դժվար չի լինի, եթե դուք ուզենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Եթե նոր գործեր ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, ընդ որում՝ ձեզ կուզենան աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ հարաբերությունները նախկինում բարդ էին:

Ավելի ուշ կարևոր բաների մասին հանգիստ մտածելու, ծրագրերը քննարկելու հնարավորություն կունենաք այն մարդկանց հետ, որոնց խորհուրդները ձեզ բազմիցս օգնել են: Չի բացառվում նոր բան սովորելու հնարավորություն լինի: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է. ստացված ինֆորմացիան շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին արժե ուշադիր լինել: Չեն բացառվում կարևոր բացահայտումներն ու մտքի փայլատակումները: Դուք պիտանի բան կմտածեք կամ կկռահեք այն, ինչը ձեզանից երկար ժամանակ թաքցրել են: Բայց մի շտապեք կիսվել նոր ծրագրերով. նախ դրանք ինչպես հարկն է ծանրութեթև արեք:

Գործեր սովորականից շատ կունենաք, բայց դա ձեզ չի վախեցնի: Չի բացառվում պետք լինի մի քանի հարց միաժամանակ լուծել, մի քանի բանի մասին միաժամանակ մտածել: Երեկոյան կզգաք, որ հոգնել եք: Բայց դա ձեզ չի խանգարի հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հանգիստ կանցնի: Այն առանձնապես արդյունավետ չի լինի, կամ արագ հաջողության հասնելու, կարևոր հաղթանակ տոնելու շանս չի ընձեռի, բայց կարող եք վերադառնալ հին գործերին, լուծել վերջին ժամանակներս ապրումների պատճառ դարձած հարցերը: Օրը բարենպաստ կլինի փաստաթղթերի հետ աշխատելու համար: Դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Կուրախացնեն ամենամտերիմների հետ շփումները, իսկ ահա բազմամարդ միջոցառումներին դուք ձեզ անհարմարավետ կզգաք: Երեկոյան շատ Կույսեր կուզենան լռության մեջ անցկացնել՝ ուժերը և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք զբաղվել առօրյա գործերով, լուծել ծանոթ առաջադրանքները. այստեղ դժվարությունների չեք հանդիպի: Օրը հարմար կլինի նաև այն հարցերին վերադառնալու համար, որոնք անօգուտ փորձել եք լուծել: Աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները: Սակայն այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական չեն լինի:

Լավ է նոր կահույք կամ կենցաղային տեխնիկա գնեք, ինչպես նաև իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոյան կարևոր կլինի խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք ամեն ինչ սրտին մոտ եք ընդունելու. ցանկացած դատարկ բան կարևոր կթվա, նույնիսկ աննշան պատահարները կարող են թևաթափ անել: Ձեզ հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց ոմանց դա կհաջողվի անել: Որոշ Կարիճներ կծանոթանան ու միանգամից կընկերանան իրենց իսկապես հասկացող մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Հավանական են փոքրիկ տնային թյուրիմացություններ: Կենցաղային տեխնիկան կարող է փչանալ: Բայց նման բնույթի բոլոր խնդիրները արագ կլուծեք. դրա համար միայն փոքրիկ ծախսերի կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ մի տեղ շտապել չարժե: Այսօր դուք ավելի հեշտությամբ նպատակին կհասնեք առանց շտապելու գործելու շնորհիվ: Հնարավոր է ավելի վաղ կազմած ծրագրին հետևել չստացվի: Բայց դուք բավարար ժամանակ կունենաք ամեն քայլը մտածելու և որոշելու համար, թե ինչի վրա եք ուզում կենտրոնանալ առաջին հերթին:

Շրջապատողները ձեր գործերին սովորականից շատ են խառնվելու: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հեռվից ստացած լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հագեցած կլինի, այդ հատվածում շատ բաների մասին պիտի մտածեք: Նկատի ունեցեք, որ ինքնուրույն ընդունած որոշումները ճիշտ են լինելու, իսկ ահա ուրիշների ազդեցության տակ ընդունածների համար հետո կարող եք զղջալ: Աշխատեք շրջապատողների հայտնած ցանկացած ինֆորմացիա ստուգել: Չի բացառվում, որ ձեր ծանոթների մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ: Հաճելի ու օգտակար կլինի վերջին օրերի իրադարձությունները քննարկելը, ապագայի ծրագրերով կիսվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հետաքրքիր օր է սպասվում, որն անպայման անակնկալներ ու իրադարձություններ կբերի, որոնք ձեզ կզարմացնեն: Չի բացառվում ծրագրերը պետք լինի փոխել, քանի որ պայմանները անընդհատ կփոխվեն: Մեկ ուրիշին դա կնյարդայնացներ, բայց դուք հանգստություն կպահպանեք ու ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում, օրինակ, որ ծանոթանաք մի մարդու հետ, որի մասին լավ բաներ շատ եք լսել, կամ էլ հանդիպեք հայտնի անձնավորության: Միանգամից ընկերություն հազիվ թե հաստատվի, բայց շփվելը հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց ապրումների չի անցնի: Պարտադիր չէ, որ դրանք իրական պատճառ ունենան: Պարզապես դուք կասկածամիտ կլինեք, ոչ մեկի խոսքին հավատալ չեք ուզենա, ամեն ինչի մեջ երկրորդ իմաստ կփնտրեք: Դա թույլ կտա խուսափել սխալներից, հիմարություններ չանել: Միայն թե դուք շատ ժամանակ կծախսեք այն ճշմարտությունը փնտրելու համար, որն աչքի առաջ է:

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանց հետ զրուցելու բան կգտնվի, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: