Միխայիլ Շուֆուտինսկին համերգով հանդես կգա Հայաստանում

Մարտի 28-ին, ժամը 19:00 Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը։ Այն նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են Շուֆուտինսկու բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։

Արտիստը, ով 10 տարուց ավելի Հայաստանում հանդես չի եկել, հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշում է․ «Իմ սիրելի հայեր, շուտով կգամ ձեզ մոտ այս ծաղիկներով, դրանք բոլորիդ համար են։ Իմ երգերը ծաղիկներ են ձեզ համար, իսկ ձեր ծափահարությունները՝ երջանկություն և ուրախություն ինձ համար։ Վաղուց չեմ տեսել ձեզ։ Վաղուց չեմ եղել Հայաստանում։ Մարտի 28-ին անհամբեր կսպասեմ ձեզ իմ համերգին»։