HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները

HBO-ն երկու նոր թրեյլեր է թողարկել «Վիշապի տան» երկրորդ սեզոնի համար։Առաջին թրեյլերում, որը կոչվում է «Սև թիմը», պատմվում է Ռեյնիրայի (Էմմա Դ’Արսի), արքայազն Դեյմոնի (Մեթ Սմիթ) և Dragonstone-ում նրանց զորքի մասին:

Երկրորդը կոչվում է «Կանաչ թիմ», որը պատմում է Ալիսենտի (Օլիվիա Կուկ), նրա հոր Օտտոնի (Ռիս Իֆանս) և նրա երեխաների՝ Էգոն թագավորի (Թոմ Գլին-Քարնի) և արքայազն Էյմոնդի (Յուան Միտչել) վրա:

«Վիշապի տունը» պատմում է Ալիսենտի և Ռեյնիրայի միջև թշնամանքի և Երկաթե գահի իրավունքի համար մրցակցության մասին։