Ռոբերտ Պատինսոնի հարսնացուն բացահայտել է իրենց երեխայի սեռը

Ռոբերտ Պատինսոնի կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ դերասանն առաջին անգամ հայր է դարձել։ Երեխային լույս աշխարհ է բերել դերասանուհի և մոդել Սյուկի Ուոթերհաուսը։

Հայտնին որոշել է իր ուրախությունը կիսել երկրպագուների հետ Coachella փառատոնի ժամանակ։ «Ես այնքան երջանիկ եմ, որ այժմ ունեմ իմ հիանալի տիկինին», – ասել է նա՝ բացահայտելով երեխայի սեռը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Պատինսոնի և Սյուկի Ուոթերհաուսի հարաբերություններն առաջին անգամ քննարկվել են 2018 թվականի ամռանը։ Հետո նրանց լուսանկարել են համբուրվելիս։ Անցած տարեվերջին զույգն առաջին անգամ միասին ներկայացավ հանրությանը։ Իսկ անցած տարեվերջին TMZ պորտալը հայտնել էր, որ Twilight աստղն ամուսնության առաջարկ է արել սիրելիին։