Սոչիում մեկնարկել է «Եվրասիա կինոֆեսթը»

Սոչիում մեկնարկել է «Եվրասիա-կինոֆեսթ» փառատոնը։ Կարմիր գորգով անցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ «Մոսֆիլմի» տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Շուկշինան:

Փառատոնը կտևի մինչև հունիսի 13-ը: Այդ ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր 25 երկրներից, այդ թվում ԲՐԻԿՍ պետություններից՝ Հնդկաստանից, Չինաստանից, Բրազիլիայից, ինչպես նաև Ֆրանսիայից, Իսպանիայից և Հարավային Աֆրիկայի մի շարք երկրներից: Ծրագրում ընդհանուր առմամբ 53 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր են։

Այս տարի «Եվրասիա կինոֆեսթին» մասնակիցներ կան Գերմանիայից, Թուրքիայից, Ավստրիայից, Սերբիայից, Շվեյցարիայից, Մոնղոլիայից, Բրազիլիայից և այլ երկրներից:

Փառատոնի նպատակը ընդհանուր եվրասիական կինոարտադրության ձևավորումն է, մշակութային կապերի ամրապնդումը և ավանդական արժեքների առաջխաղացումը արվեստի միջոցով: