45-ամյա Քիմ Քարդաշյանը հանդիպում է 41-ամյա ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ: Եթե ամիսներ առաջ բրիտանական և ամերիկյան լրատվամիջոցները գրում էին նրանց գաղտնի հանդիպումների մասին, հիմա արդեն համացանցում տարածվել են զույգի ռոմանտիկ ժամանցի լուսանկարները, հայտնում է BRAVO.am-ը:
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Հեմիլթոնին ու Քարդաշյանին լուսանկարել են Մալիբուի լողափում հանգստի ժամանակ: Կադրերում շատ են սիրառատ պահերը Խաղաղ օվկիանոսի ջրերում ու ափին:
Քիմը և Լյուիսը ծանոթացել են 10 տարի առաջ, երբ ռեալիթի շոուի աստղն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ։
Հեմիլթոնը «Ֆորմուլա 1»-ի առաջին ավտոարշավորդն է, որը 100 հաղթանակ ունի։ Նա նաև կրկնել է Շումախերի ռեկորդը՝ տիրանալով 7 չեմպիոնական տիտղոսի։ Նախկինում Հեմիլթոնին սիրավեպ են վերագրել Իրինա Շեյքի և Շակիրայի հետ: Ավտոարշավորդը երկար տարիներ հանդիպել է Նիկոլ Շերզինգերի հետ:
























