Աստղագուշակ հոկտեմբերի 21-ի համար

  • Խոյեր․
    Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևաբար, օրվա այս հատվածում, ֆիզիկական աշխատանք կատարելիս  կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է:
  • Ցուլեր
    Ընդհանուր առմամբ, օրը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին  վաղուց ի վեր ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը:
  • Երկվորյակներ
    Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ:
    Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են: Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց: Այսօր վերջինս, ձեր խոսքերի նկատմամբ, չափազանց զգայուն  կլինի:
  • Խեցգետիններ
    Այսօր տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան  ձեր բոլոր սպասելիքները:
    Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում՝ մտերիմները պատրաստ են օգնության հասնել:
  • Առյուծներ․
    Թեև օրը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենսյնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Այսօր կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում:
  • Կույսեր․
    Նպատակահարմար օր է ուղևորությունների, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:
    Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա:
  • Կշեռքներ
    Բարեհաջող օր է: Կարող եք տարբեր բնույթի, մեծամասշտաբ նախագծեր իրականացել:
    Համոզված եղեք, որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա:
  • Կարիճներ
    Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:
    Այսօր հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն:
  • Աղեղնավորներ
    Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին:
    Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատաեք նոր ծանոթությյուններ:
  • Այծեղջյուրներ
    Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին, քանզի, ավելի ուշ, բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:
    Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ:
  • Ջրհոսներ
    Օրը բարեհաջող չէ  հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծարագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով:
    Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ: Զբաղվեք տնային գործերով:
  • Ձկներ
    Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք:
    Մի շտապեք  հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում:Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն: