Ո՞ր հիվանդություններն են կորոնավիրուսից ավելի վտանգավոր և սարսափելի․ հայտնում է Մալիշևան - Showbiz.am

Ո՞ր հիվանդություններն են կորոնավիրուսից ավելի վտանգավոր և սարսափելի․ հայտնում է Մալիշևան

By

Կորոնավիրուսն ամենասարսափելի հիվանդությունը չէ, որին բախվել է մարդկությունը։ Ռուսական Առաջին ալիքի «Здоровье» հաղորդման եթերում հայտարարել է հեռուսահաղորդավարուհի և բժիշկ Ելենա Մալիշևան։
«Համավարակի ժամանակ մարդիկ սկսել են կենտրոնանալ կորոնավիրուսի վրա և մոռացել են ավելի վտանգավոր հիվանդությունների ամսին։ Կորոնավիրուսը ամենավտանգավորը չէ և, ինչպես երևում է, առհասարակ սարսափելի հիվանդություն չէ»,-ասել է Մալիշևան։

Նրա խոսքով՝ մահերի վիճակագրության մեջ կորոնավիրուսն աշխարհում 17-րդ տեղն է զբաղեցնում։
«Ամենասարսափելի հիվանդությունների հնգյակում են  թոքախտը, հեպատիտ B-ն, թոքաբորբը, ՁԻԱՀ-ը և մալարիան»,-նշել է նա։
Մալիշևան ընդգծել է, որ չնայած դեղամիջոցների և պատվաստանյութերի առկայությանը, այդ հիվանդությունները մարդու համար ամենավտանգավորն են մնում։

Հիշեցնենք, որ Մալիշևայի 87-ամյա մայրը, ով վարակվել էր կորոնավիրուսով, բուժվել է։ Հաղորդավարուհին նշում է, որ մայրը շատ դժվարությունների միջով է անցել․ նա մի ամսից ավելի գտնվել է հիվանդանոցում, իսկ երկու շաբաթ անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
«Ես ուրախ եմ, որ մայրս հաղթել է կորոնավիրուսը։ Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, ովքեր նրան բուժել են։ Առողջություն բոլորին և որքան հնարավոր է երկար մնացեք երեխաների կարգավիճակում»,- մաղթել էր բոլորին Մալիշևան։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Կարին Տոնոյանի որդին` Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ...
Ավելին