Ինքնասպանություն. մահացել է Balenciaga-ի նախկին ստեղծագործական տնօրենը

«Balenciaga» ապրանքանիշը հիմնվել է 1918 թվականին Քրիստոբալ Բալենսիագայի կողմից:
20-րդ դարում այն նորաձևությամբ զբաղվող ամենաանվանի ու աշխարհահռչակ  կազմակերպությունն էր, որի վարկանիշը իրենց գովազդով բարձրացնում էին հոլիվուդյան թագուհիները ՝ Գլորիա Գինեսը, Մառլեն Դիտրիխը և Բեյբ Պալեյը:

Քրիստոբալի ծնողները դերձակներ են եղել: Բալենսիագայի աղքատ ընտանիքն ապրել է ձկնորսական հեռավոր գյուղում: Շշուկներ են պտտվում, որ երիտասարդ տարիքում հայտնի մոդելիերը եղել է հարուտս ձեռնարկատիրոջ սիրեկան, ում շնորհիվ էլ կարողացել է ուսանել նորաձևության արվեստը Մադրիդի ամենաթանկարժեք ու անվանի ակադեմիաներից մեկում: Իսպանիայում քաղաքացիական պատերազմի պատճառով Քրիստոբալը 1937 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ էլ կարողանում է ստեղծել իր երազանքների կարիերան: Բալենսիագայի մահից հետո նրա բրենդը խիստ տուժեց ու դադարեց հետաքրքրել մարդկանց:

Միայն 1997 թվականին՝ Նիկոլա Հեսկիերի տնօրինության ժամանակ, Balenciaga ապրանքանիշն ապրեց իր վերածնունդ ու վերականգնեց նախկին փառքը: Քրիստոբալ Բալենսիագան հայտնի է նորաձևության մեջ իր նորարարական տաղանդով:

Մահացել է հոլանդացի դիզայներ Ջոզեֆ Թիմիստերը` Balenciaga-ի նախկին ստեղծագործական տնօրենը:
Դիզայները երկար ժամանակ պայքարում էր դեպրեսիայի դեմ, և նրա մահը համարում են ինքնասպանություն:
Balenciaga ապրանքանիշի պատմության մեջ նա մեծ ավանդ ունեցավ, և նրա ազատումը մեծ սկանդալ էր ու երկար ժամանակ քննարկվում էր լրատվամիջոցներում: