ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի հետաձգեք գործերը: Օրվա առաջին կեսը արդյունավետ է: Հնարավորություն կունենաք հաջողությունների հասնել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կիրականացնեք այն, ինչ վաղուց մտածել եք: Հին ծանոթները կուրախացնեն հետաքրքիր նորություններով և առաջարկություններով, որոնցից չեք ցանկանում հրաժարվել: Օրվա երկրորդ կեսը պահանջում է հատուկ զգուշություն ֆինանսական գործերում: Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել լուրջ կորուստների: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, ովքեր լավ խորհուրդներ կտան: Դուք հետևում եք խորհուրդներին և սխալներ թույլ չեք տալիս:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հեշտ չի լինի: Դուք պետք է ջանքեր ներդնեք նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար: Կհուսահատվեք գործերի ձգձգումների պատճառով: Կարող են հիասթափեցնել այն մարդիկ, ում աջակցությունը կարևոր է ձեզ համար։ Բայց չնայած բոլոր դժվարություններին, դուք չեք հրաժարվում մտածածից, անում եք ամեն ինչ, հաջողության հասնելու համար: Փորձեք խուսափել ռիսկի դիմելուց: Զգուշությունը և հետևողականությունը հիմա շատ կարևոր են, հատկապես,երբ խոսքը վերաբերում է ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Ընտանեկան գործերը սովորակնից շատ ուշադրություն կպահանջեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործը, ստանալ կարևոր հարցերի պատասխանները: Ապագայի ծրագրերում որոշակիություն կմտնի, պարզ կդառնա, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ առաջին հերթին: Շատ Երկվորյակներ անցյալում կթողնեն հուզմունքը: Հավանական են հաջող զուգադիպությունները: Դրանք զգալիորեն կհեշտացնեն ձեր կյանքը: Ձեզ հաջողվում է կատարել ստեղծագործական մոտեցում և ֆանտազիա պահանջող աշխատանքը, շատ ոչ ստանդարտ խնդիրների որոշումը անսպասելիորեն հեշտ կլինի։ Շրջապատը նկատում է դա և սովորականից ավելի հաճախ է դիմում ձեզ օգնությանը և խորհուրդներին:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը կարող է տհաճ անակնկալներ բերել: Չեն բացառվում իրադարձությունները, որոնք կանհանգստացնեն ձեզ: Շատ Խեցգետիններ ստիպված կլինեն փոխել իրենց ծրագրերը, հետաձգել սպասված հանդիպումները, որպեսզի զբաղվեն հրատապ գործով: Ցանկացած կարևոր որոշում ինքնուրույն կայացրեք՝ տուրք չտալով ինչ-որ մեկի ճնշմանը: Խորհուրդները հաճախ անօգուտ են, իսկ երբեմն դրանց հետևելը պարզապես վտանգավոր է։ Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել ֆինանսական գործերում, խուսափել անհարկի ծախսերից: Դուք շատ արագ կզղջաք ծախսված գումարի համար:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հանգիստ օր է: Դուք հեշտ եք լեզու գտնում մարդկանց հետ: Դա օգնում է լուծել շատ գործնական հարցեր: Կարելի է խոսել աշխատանքային ապագայի, ձեր կարիերայի կամ բիզնեսի զարգացման հեռանկարների մասին: Ամենայն հավանականությամբ, ծանոթների գաղափարները օգտակար կլինեն: Օրը հարմար է գնումների և գործարքների համար: Փողի հարցում դուք չեք սխալվում: Լավ է սկսել ուսումը: Կհիշեք այն, ինչ սովորեք: Հաճելի կլինեն ռոմանտիկ ծանոթությունները: Դուք կարող եք լավ տպավորություն թողնել նրանց վրա,ում համակրում եք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մի շտապեք: Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ և թյուրիմացություներ, գործերի ուշացում: Դա կստիպի նյարդայնանալ: Սակայն իրավիճակը շուտով սկսելու է փոխվել դեպի լավը: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան նոր գաղափարներ: Դրանք իրականացնել կօգնեն մարդիկ, ում դուք արդեն գիտեք: Հավանական են նոր ծանոթությունները: Դուք կարող եք շատ լավ տպավորություն թողնել,վաստակել շրջապատի վստահությունը և համակրանքը: Չի բացառվում նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հաջող կլինի։ Այդ ժամանակ հավանական են հաճելի անակնկալները, զուգադիպությունները, որոնք շատ օգտակար կլինեն: Ավելի լավ է գործերը չհետաձգել օրվա երկրորդ կես: Այն կարող է բարդ և լարված լինել ։ Կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ: Որոշ Կշեռքներ պետք է ավելի շատ ժամանակ ծախսեն ուրիշների խնդիրները լուծելու համար: Կարելի է կառուցել ապագայի ծրագրեր, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք իրականացնել արագ չի հաջողվի: Փոխարենը, ձեզ բավարար ժամանակ է պետք, որպեսզի հաշվի առնեք մանրամասները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ցանկալի է կրճատել ծանրաբեռնվածությունը: Այսօր հաջողության հասնելու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, ավելի լավ է խնայել ուժերը: Մի քննարկեք ապագայի ծրագրերը այն մարդկանց հետ,ում լավ չեք ճանաչում: Հիշեք, նրանք, ովքեր փորձում են ստանալ առավելագույն տեղեկությունները, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն դրանք իրենց շահերի համար: խոստումներ մի տվեք: Հիմա դուք հակված եք գերագնահատել ձեր հնարավորությունները: Կարևոր է չենթարկվել սադրանքներին, հատկապես օրվա երկրորդ կեսին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին հնարավոր են անսպասելի հաջողություն գործերում: Կհայտնվեն լավ գաղափարներ, նոր ծրագրեր ապագայի համար: Շատ բան հաջող է դասավորվում: Դուք հայտնվում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և կարողանում եք դրանից օգտվել: Կարելի է գործարքներ կնքել, պայմանավորվել համագործակցության մասին: Աշխատանքային գործերում դուք կարող եք վստահել գործընկերներին: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն հազիվ թե նշանավորվի լուրջ վերափոխումներով, բայց,հաստատ,չի հիասթափեցնի: Կարելի է ավարտին հասցնել սկսած գործերը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հանգիստ օր է: Կարևոր և էական փոփոխությունների պետք չէ սպասել: Օրը հարմար է սկսած գործը ավարտին հասցնելու համար: Կարող եք ստանալ վերջնական հարցերի պատասխանները, որոնց մասին վերջին ժամանակներում մտածել եք: Հնարավոր է, որ հիմա հրաժարվեք հին պլաններից և ճիշտ կանեք: Կարող եք այցելել հին ծանոթներին: Դուք լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ վիճում էիք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է: Հնարավոր են հաջող զուգադիպությունները, անակնկալներն ու նվերները: Հնարավորություն կունենաք անել այն, ինչ վաղուց նախատեսել էիք: Կօգնեն հին ընկերները, լավ ծանոթները: Դուք բարյացակամ եք տրամադրված, հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ, կարող եք ձեր կողմը գրավել շատերին՝ նույնիսկ վաղեմի մրցակիցներին: Մի վախեցեք անցնել բոլորովին նոր գործերի: Դուք շատ արագ եք ըմբռնում շատ հարցեր,կարող եք արագ հաջողությունների հասնել: Մեծապես օգնում է ինտուիցիան: Դրա խորհուրդներին կարելի է ապավինել և՛ աշխատանքում, և՛ անձնական հարաբերություններում:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է: Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր գործեր կատարելու համար ։ Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ եք գնահատում առաջնահերթությունները և գրեթե չեք սխալվում: Կարելի է դիմել ընկերներին աջակցության համար: Նրանք հուսախաբ չեն անի և չեն հիասթափեցնի ձեզ: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ինչ-որ բան սովորել: Դուք կարող եք ավելի շատ բան իմանալ,քան ակնկալում եք: Ճիշտ ժամանակն է նոր ծանոթությունների համար: Չի բացառվում, որ դրանք կարող են վառ ու հիշարժան ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ: Հավանական են չպլանավորված ուղևորությունները: Դրանք կարող են դժվար և հոգնեցուցիչ լինել,բայց, հաստատ,շատ բան կսովորեցնեն:















