«Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումներն ավարտվել են

Ռեժիսոր Ջասթին Լինն Ինստագրամում հայտնել է «Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումների ավարտի մասին:

Ռեժիսորը տեղադրել է Panavision Millenium ֆոտոխցիկի լուսանկարը և շնորհակալություն հայտնել նախագծի վրա աշխատող թիմին: «Մինչ այժմ, սա սերիայի ամենահավակնոտ ֆիլմն է, և ես հավերժ երախտապարտ եմ Լոնդոնի, Էդինբուրգի, Թբիլիսիի, Փուքետի, Կրաբիի և Լոս Անջելեսի մեր հրաշալի թիմին»,- գրել է Լին իր հրապարակման մեջ:

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Վին Դիզելը, Շառլիզ Թերոնը, Միշել Ռոդրիգեսը և Հելեն Միրրենը:

https://www.instagram.com/p/B4tvlqRDIw4/?utm_source=ig_web_button_share_sheet