Time ամսագիրը հրապարակել է տասնամյակի ամենակարևոր կինոնկարների ցուցակը: Դրանք ընտրել է Time-ի կինոքննադատ և քննադատության ոլորտում Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սթեֆանի Զախարեկը: Նա ընտրել է տասը ֆիլմ, որոնց պրեմիերաները տեղի են ունեցել 2010-ից մինչև 2018 թվականները:
«Լավագույնների ցանկի» ստեղծողը նշում է, որ վարկանիշն արտացոլում է միայն նրա սուբյեկտիվ կարծիքը:
Տասնամյակի լավագույն ֆիլմերը՝ ըստ Time-ի.
«Ինչ-որ տեղ» (Սոֆիա Կոպպոլա, 2010)
«Մոռացված երազների քարանձավը» (Վերներ Հերցոգ, 2011)
«Մելանխոլիա» (Լարս Ֆոն Թրիեր, 2011)
«Կեսգիշերից առաջ» (Ռիչարդ Լինքլեյթեր, 2013)
«Փյունիկ»( Քրիստիան Պետցոլդ, 2014)
«Ջոն Ուիք» (Դևիդ Լեյտչ և Չադ Ստահելսկի, 2014)
«Սելմա» (Ավա Դյուվերնեյ, 2014)
«Լուսնի լույս» (Բարրի Ջենքինս, 2016)
«Լքված Z քաղաքը» (Ջեյմս Գրեյ, 2017)
«Ռոմա» (Ալֆոնսո Կուարոն, 2018)