«Սպիտակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 6-ին։
Ֆիլմի պատմությունը հիմնված է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժին ր նվիրված է այդ աղետի 30-ամյա տարելիցին:
Գոռը՝ ֆիլմի գլխավոր հերոսը, տարիներ առաջ լքել է իր ընտանիքը՝ ցանկանալով արտերկրում գտնել իր երջանկությունը, սակայն հասկանալով իր սխալը՝ նա որոշել է վերադառնալ: Բայց երկրաշարժն արդեն ամեն բան ավերել էր:
«Սպիտակ»-ը ստացել է Մոսկվայի կինոփառատոնի «Սուրբ Գեորգի» մրցանակը: