Վիկտորյա Բեքհեմի ջերմ ընտանեկան լուսանկարն ու երջանկության բանաձևը

Անգլիացի երգչուհի, երգահան, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ և բիզնես լեդի Վիկտորյա Բեքհեմն իր Instagram-ում ընտանեկան լուսանկար է հրապարակել: Instagram-ի Story հատվածում հրապարակված լուսանկարին կից Վիկտորյա Բեքհեմը գրել է. «Այնքան ուրախ եմ, որ երեխաներիս հետ տանն եմ»: Վիկտորյա և Դևիդ Բեքհեմը արդեն 20 տարի է ամուսիններ են:

20 երկար ու ձիգ տարիների ընթացքում այս աստղային ընտանքի հետ շատ սկանդալներ են կապել ու շատ են քննադատել: Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը՝ Դևիդ Բեքհեմը, բազմիցս կասկածվել է դավաճանության մեջ:
Լրատվամիջոցները հաճախ  էին քննարկում զւոյգի հերթական վիճաբանությույնն ու հնարավոր ամուսնալուծույթունը:
Սակայն Վիկտորյան կարողացավ իր կողքին պահել միլիոնավոր կանանց երազանքը հանդիսացող տղամարդուն:

Վիկտորյան պնդում է, որ իր սիրված լինելու բանաձևը անհասանելի թվալու մեջ է:
Վիկտորյան աշխատում է ամուսնու առաջ անդադար չդնել պայմաններ ու չներկայացնել պահանջներ, գեղեցկուհին անգամ շատ ժամանակ խանդելու առիթ է տալիս ամուսնուն, որպեսզի չկորի իրենց հարաբերությունների կիրքը:
Վիկտորյայի պնդմամբ՝ տղամարդուն մոտ պահելու լավագույն միջոցը նրան բաց թողնելն է: