Նազենի Հովհաննիսյանը համբուրվում է մեկ այլ կնոջ հետ. այդպես դերն էր պահանջում (տեսանյութ)

Հայ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Дед 005» ֆիլմը, որի պրեմիերան եղել է տարիներ առաջ, օրերս բավականին հաճախ է քննարկվում համացանցում:
Ֆիլմում ռուս ու լատվիացի դերասանների հետ նկարահանվել են նաև մեր հայ դերասանները, ովքեր չէն զիջել իրենց պրոֆեսիոնալիզմով ու կարողացել են զարմացնել հանդիսատեսին իրենց համարձակ կերպարներով:

Համացանցում ակտիվ քննարկում են Նազենի Հովհաննիսյանին, ով ֆիլմում էրոտիկ տեսարան է ունեցել այլ կնոջ հետ ու կրքոտ համբուրել է վերջինիս:
Դերասանուհուն սկսել են մեղադրել ու քննադատել: Պաշտպանելով նրան՝ ֆիլմի ռեժիսորը հրապարակում է կատարել իր էջում.

«Այս ի՞նչ կատարվեց: Նազենին նկարահանվել է համարձակ ՀՈւՄՈՐԱՅԻՆ տեսարաններում: Բազմաթիվ ռուսներ և լատվիացիները գնահատեցին. 4 տարի անց հասավ Հայաստան… ու մի խումբ բարոյականներ սկսեցին դերասանուհուն վիրավորել: Ես եմ ֆիլմի ռեժիսորը`Մհեր Մկրտչյանը: Ու շնորհակալ եմ Նազենիին որ պրոֆեսիոնալ է: Մնացեք ՍՈւՏ ԲԱՐՈՅԱԿԱՆ ու անբարոյական բաներ արեք միայն բոլորի աչքից հեռու: Նազ ջան հետդ եմ, իսկ մոլախոտը օրերից մի օր կվերանա»: