Քվենտին Տարանտինոյի հաջորդ ֆիլմը կարող է լինել «Սպանել Բիլին 3»-ը

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Քվենտին Տարանտինոն նշել է, որ իր հաջորդ ստեղծագործությունը կարող է լինել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը։

Ռեժիսորը մանրամասնել է, որ Ումա Թուրմանի հետ ոչ վաղ տեղի ունեցած ընթրիքն իրեն ստիպել է լրջորեն մտածել շարունակության մասին: «Եթե հաջորդ ֆիլմս կապ ունենա նախորդների հետ, ապա դա «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը կլինի»,- հայտնել է Տարանտինոն:

Նա հավելել է, որ որոշ գաղափարներ ունի սցենարի հետ կապված, բայց պարզաբանել է, որ այժմ դժվար թե ամբողջովին ներգրավվի նախագծի մեջ: Ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել այդ ուղղությամբ առնվազն երեք տարուց:
Նա պլանավորում է սկզբում ավարտել պիեսը և հինգ մասանոց սերիալը, որի վրա աշխատանքները սկսել էր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներից առաջ: