Լոնդոնում տեղի է ունեցել նոր «Աստղային պատերազմներ»-ի պրեմիերան (լուսանկարներ)

Չորեքշաբթի երեկոյան լոնդոնյան Cineworld-ում տեղի է ունեցել «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» ֆիլմի պրեմիերան, որին ֆոտոանդրադարձ է կատարել Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ պրեմիերային ներկա են եղել ոչ միայն ֆիլմի հերոսները, այլև բազմաթիվ այլ կինոաստղեր:

Հայտնի է, որ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» կլինի 1977թ. ի վեր նկարահանվող ֆիլմաշարի վերջին մասը: