Ջեկի Չանը պատմել է, որ նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ մահից հազիվ է փրկվել (տեսանյութ)

Չինացի հայտնի դերասան Ջեկի Չանը պատմել է, որ վերջին ֆիլմի նկարահանման ժամանակ հազիվ է կարողացել փրկվել մահից:

Ինչպես նշում է iz.ru-ն, խոսքը «Ավանգարդ» ֆիլմում հիդրոցիկլներով տեսարանի մասին է: Դերասանը պատմել է, որ ջրային թակարդի մեջ է հայտնվել ու չի կարողացել դուրս գալ ստորջրյա քարանձավից:

Ջեկի Չանը նշել է, որ խուճապի չի մատնվել ու ի վերջո կարողացել է ելք գտնել ու ցամաք դուրս գալ:
«Երբ ջրից դուրս եկա, ռեժիսոր Սթենլի Թունը նույնիսկ հուզվեց»,- պատմել է դերասանը:

Հիշեցնենք, որ «Ավանգարդ» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա արդեն հունվարին: