Մոդելն ընկել է ժայռից ու մահացել

Մեծ Բրիտանիայից մոդել Մադլեն Դևիսն Ավստրալիայում սելֆի անելիս ընկել է ժայռից և մահացել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Մահացու դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, հայտնի Diamond Bay լողափում: 21-ամյա մոդելն ընկերների հետ խնջույքից է վերադառնալիս եղել, երբ երիտասարդները նկատել են ժայռն ու ցանկացել են լուսաբացը դիմավորել այնտեղ:

Սելֆի անելու նպատակով աղջիկը մոտեցել է ժայռի ծայրին, սայթաքել ու ընկել 30 մետր բարձրությունից: