Ի՞նչը կարող է մեծացնել կնոջ տարիքը

Ֆինն գիտնականները պարզել են, որ տղամարդու համար կնոջ իդեալական տարիքը 23- 28 տարեկանն է: Գուցե դա է պատճառը, որ գրեթե բոլոր կանայք վախենում են մեծանալ ու ամեն կերպ աշխատում են երիտասարդ պահել մաշկն ու թաքցնել կնճիռները:
Սակայն երիտասարդ կանայք և աղջիկները հաճախ ոճական սխալների պատճառով արհեստականորեն մեծացնում են իրենց տարիքը:
Ձեզ ենք ներկայացնում այն սխալները, որոնցից պետք է խուսափեն բոլոր երիտասարդ աղջիկները:

  1. Տոնային քսուք ընտրելիս նախապատվությունը տվեք բնական գույներին:
    Բաց երանգի քսուքները մեծացնում են կնոջ տարիքը, իսկ մուգ գույն ունցողները՝ դարձնում են վուլգար:
  2. Աշխատեք մատիտով կամ սյուրմայով աչքերն ընdգծել նուրբ ու բարակ, իսկ ստվերաներկի մասին կարող եք մոռանալ.այն կօգտագործեք 40-ից հետո:
  3. Ընգծեք հոնքերը: Թավ հոնքերը երիտասարդեցնում են:
  4. Մազերի երանգներ ընտրելիս նախապատվությունը տվեք շականակագույնի երանգներին:
  5. Կարճ սանրվածքները կարող են լինել շատ գեղեցիկ ու նորաձև, սակայն երկարահեր կանայք միշտ երիտասարդ տեսք ունեն: