Քաղաքական տրիոյի նվերը Արփինե Հովհաննիսյանին

Արփինե Հովհաննիսյանի և Արշակ Մնացականյանի հարսանյաց հանդեսին երգել են շատ հայտնի երգիչներ, բայց ամենատպավորիչ կատարումներից մեկը ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ընկերների՝ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և Արման Սահակյանի երգն էր, որի պրեմիերան կայացել էր այս տարվա սկզբին: Քաղաքական և երաժշտական տրիոն սրտանց կատարել է իրենց երգը նորապսակների համար: