Կարանտինի ավարտից հետո «Բամբիռ»-ը մի շարք անակնկալներ ունի իր երկրպագուների համար

«Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Էրկու կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Showbiz.am կայքը կապվեց խմբի անդամներից դրական, հումորով ու միշտ բարձր տրամադրությամբ Վարդան Փերմուզյանի հետ, ով պատմեց, որ կարանտինի ավարտից հետո խումբը մի շարք անակնկալներ ունի իր հայաստանյան երկրպագուների համար։
 Ինքը՝ Վարդանը, տանը չէր, այլ ազատ ժամանակն օգտագործում էր՝ ստեղծագործելով էր սեփական ստուդիայում․ բարձր տրամադրությամբ, դրական էմոցիաներով ու առանց խուճապի Վարդանը պատմեց, որ մի շարք համերգներ հետաձգվեցին կարանտինի պատճառով, սակայն երբ դժվար ժամանակշրջանն ավարտվի, խումբը կրկին կուրախացնի իր հավատարիմ լսարանին նոր նախագծերով։
Այն հարցին, թե ինչու է խումբը ուշ-ուշ տեսահոլովակներ ներկայացնում, Փերումզյանը պատասխանեց՝ ասելով, որ բավականին զբաղված էին համերգային շրջագայություններով։
Խումբը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում, ներկայացնելով նոր տեսահոլովակը հետևորդներին, գրել է. «Հենց հիմա: Մեր նորը եկավ: Լսե՛ք, քանի տաք է: Լսե՛ք, էղնինք երկու կես»:

Հոլովակի հեղինակը Արման Քոչարյանն է: Երգը գրել է Նարեկ Բարսեղյանը:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա)  և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝ խումբն արժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը (բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը (հարվածային գործիքներ):

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2004-ին «Բամբիռ»-ը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին խումբը մի շարք համերգներով ելույթ է ունենում Իրանում: 2007-ին Աշոտ Կորգանյանը  լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին «That’s Fine With Us» երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:

Այժմ խմբին միացել է քանոնահարուհի Մար Մարգարյանը: