Հետաձգվել է «System of a down»-ի՝ Հայաստանում կայանալիք համերգը

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերպված օնլայն հանդիպման ընթացքում հայտնել է, որ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով 2020 թվականին Երևանում ծրագրված «SOAD»-ի համերգը չի կայանա։
Թանկյանը հայտնել է, որ համերգը կկազմակերպվի հաջորդ տարի՝ ամռանը։
Հիշեցնենք, որ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում իրենց համերգի մասին երկրպագուներին հայտնել էր  2019 թվականի հոկտեմբերի 9-ին՝ WCIT համաժողովից հետո:
Երևանում կայանալիք համերգի հասույթը պետք է ուղղվեր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և բնապահպանության ոլորտներում։