Պարզվել է Կամերոն Բոյսի մահվան իրական պատճառը

Շաբաթներ առաջ մահացել է «Disney»-ի երիտասարդ աստղ Կամերոն Բոյսը, ում մահվան մասին ծնողները հրաժարվում էին խոսել:
Ընկերները պատմել էին լրագրողներին, որ 20-ամյա Կամերոն Բոյսը մահացել է սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Երիտասարդ դերասանը մի քանի տարի է, ինչ բուժվում էր, բայց նա չկարողացավ հաղթահարել հիվանդությունը:
Կամերոնի ծնողները բացահայտել են իրենց որդու մաhվան իրական պատճառը: Նրանք  պատմել են հանրությանը, որ իրենց որդին մահացել է էպիլեպսիկ նոպայի պատճառով: Տղայի մոտ այդ խնդիրը հայտնաբերել են երեք տարի առաջ:
Կամերոնի ծնողներն օրեր առաջ հիմնել են բարեգործական կազմակերպություն, որը կօգնի նման խնդրով երիտասարդներին ոչ միայն բուժվել, այլ նաև ինքնադրսևորվել արվեստի բնագավառում:
Ծնողները տղայի մահվան մեջ մեղավոր են համարում նաև «Disney» հեռուստաընկերությանը, որովհետև իմանալով տղայի հիվանդության մասին՝ ռեժիսորները խուսափում էին համագործակցել նրա հետ: Դա տղայի համար մեծ սթրես էր: Հենց այդ լարվածության պատճառով Կամերոնի մոտ հաճախակի դարձան  էպիլեպսիկ նոպաները, ինչն էլ հանգեցրեց մահվան:
«Disney» հեռուստաընկերության տնօրինությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել մահացած տղայի ծնողների այս մեղադրանքը: Սակայն դերասանի գործընկերները համաձայն են, որ աշխատավայրում առկա լարվածությունը շատ էր վնասում Կամերոնի առողջությանը: