«Հավերժ երիտասարդ». 53-ամյա նիդեռլանդցին պատմել է երիտասարդ մնալու գաղտնիքի մասին (լուսանկարներ)

Նիդեռլանդների բնակիչ Էդսոն Բրանդաո անունով 53-ամյա տղամարդն իր տարիքից կրկնակի փոքր է երևում: «Հավերժ երիտասարդ» տղամարդն Unilad հրատարակությանը պատմել է՝ ինչպես է կարողանում նման տեսք ունենալ։

Բրանդաոյի խոսքով՝ իր հետ նոր ծանոթացող մարդիկ սովորաբար ապշում են՝  իմանալով իրական տարիքը․ սովորաբար տղամարդու տարիքը հազվադեպ են 25-ից բարձր գնահատում, իսկ հետո պարզվում է, որ նրա 53-ամյակն արդեն լրացել է։

Տղամարդու հավաստմամբ՝ նա երբևէ պլաստիկ վիրահատության չի դիմել, իսկ «հավերժ երիտասարդության» հիմնական գաղտնիքներից է անվանել ճիշտ սնվելը, մաշկի լավ խնամքը և դրական մտածելակերպը։

Նիդեռլանդների բնակիչն ամեն օր մարզվում է: Նա նաև չի օգտագործում շաքար, պահածոյացված և տապակած սնունդ: Նա նաև չի ծխում և չի օգտագործում թմրանյութեր։