Քեթրին Զետա-Ջոնսը կիսվել է իր ու Մայքլ Դուգլասի երեխաների լուսանկարներով

50-ամյա Քեթրին Զետա-Ջոնսի և 75-ամյա Մայքլ Դուգլասի երեխաները վաղուց հայտնի են հասարակության շրջանում: 17-ամյա Քերիսը և 20-ամյա Դիլանը բազմիցս ծնողների հետ ներկայացել են տարբեր միջոցառումների:

Կարանտինի ընթացքում դերասանուհին իր Ինստագրամում հազվադեպ էր հրապարակում երեխաների լուսանկարները, բայց ուսումնական տարվա սկզբին Քեթրինը որոշել է հետևորդների հետ կիսվել նոր կադրով: «Ամառը պաշտոնապես ավարտվեց մեր ընտանիքի համար: Մեր երեխաները վերադառնում են ուսումնական գործընթացին, որն այժմ տարբերվում է նախկինից: Ես երկուսիդ էլ սիրում եմ: Ուզում եմ բոլոր երեխաներին ասել, որ գիտելիքը կյանքի բանալին է: Այնպես որ, պայքարեք դրա համար և հիշեք, որ վաղ թե ուշ բոլոր դժվարությունները կանցնեն»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին: