Բեյոնսեն նշում է իր 39-րդ տարեարձը. երգչուհու մտքերը, որոնք ոգեշնչում են երկրպագուներին

Տաղանդավոր, ինքնավստահ, գեղեցիկ ու սեքսուալ այս երգչուհին միլիոնավոր մարդկանց կուռքն է` իր վոկալային տվյալների, նպատասկասլացության ու էներգիայի անսպառ աղբյուր լինելու շնորհիվ: Ըստ Billboard-ի` Բեյոնսեն «Հազարամյակի արտիստն» է: Բեյոնսեն բացի աշխարհահռչակ երգչուհի, սիրված դերասանուհի և դիզայներների ֆավորիտ լինելը, նաև 3 երեխաների մայր է: Այսօր այս տաղանդվոր արտիստուհին նշում է իր ծննդյան 39-րդ տարեդարձը, ինչ առթիվ առանձնացրել ենք տարբեր հարցազրույցների ժամանակ նրա կողմից ասված այն արտահայտությունները, որոնք մինչ օրս ոգեշնչում են երկրպագուներին:

«Դու չես կարող ուժեղ ծնվել. ուժեղ ստիպված ես դառնալ»:

«Իշխանությունը հենց այնպես չի տրվում: Ինքդ պետք է վերցնես այն»:

«Մենք բոլորս նույնն ենք ու բոլորս էլ նույնն ենք ուզում` երջանիկ լինելու իրավունք, լինել այնպիսին, ինչպիսին ուզում ենք, սիրել նրան, ում ուզում ենք»:

«Կնոջ մեջ ամենագրավիչը նրա ինքնավստահությունն է: Կարող ես գեղեցիկ լինել, բայց եթե ինքնավստահ չես, չես կարող սեքսուալ լինել: Դուք պետք է սիրեք ինքներդ ձեզ, և այդ ժամանակ մյուսները նույնպես կսիրեն: Կախված մի եղեք մանրուքներից, այլապես կաշկանդված կլինեք»:

«Միանգամայն վստահ եմ, որ բոլոր կանայք հավասար հնարավորություններ ունեն: Երիտասարդ աղջիկներին պետք է սովորեցնել, որ նրանք ուժեղ են և ունակ են դառնալու, այն ինչ երազում են»:

«Ֆիզիկական գեղեցկությունը անկայուն է, ներքին գեղեցկությունը՝ հավերժ»: