Նաստյա Իվլևայի դեմ դատական գործ է հարուցվել․ ինչո՞ւ

Բլոգեր և հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևան չի թաքցնում Instagram-ում 18 միլիոն երկրպագուներից ալկոհոլի նկատմամբ իր դրական վերաբերմունքը, և երբեմն նույնիսկ գովազդում է այն: YouTube-ում «Agentshow» նախագծի շրջանակներում թողարկվող հաղորդումներից մեկում նա սովորեցրել է հետևորդներին ալկոհոլային կոկտեյլ պատրաստել, ինչին էլ ուշադրություն է դարձրել Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը, և ալկոհոլի ապօրինի գովազդի պատճառով Իվլեևայի նկատմամբ գործ է հարուցվել:

Գործը հարուցվել է գովազդային օրենսդրության խախտման պատճռով («Գովազդի մասին» Դաշնային օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ)։ Անցյալ տարվա հոկտեմբերին եթեր է հեռարձակվել «Agentshow»-ի թողարկումը Օլեգ Գազմանովի հետ, և կես ժամ տևողություն ունեցող տեսանյութի առաջին հինգ րոպեների ընթացքում Իվլեևան ցուցադրել է ալկոհոլային կոկտեյլների պատրաստման եղանակը։
Իրավաբանների խոսքով ՝ դատավորը, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնի նաև տեսանյութում Իվլեևայի օրենսդրական այլ խախտումները: Արդյունքում բլոգերին կարող է սպառնալ 100 հազար ռուբլի տուգանք։