Նադեժդա Անգարսկայան խոստովանել է, թե որն էր իր ամուսնալուծության գլխավոր պատճառը

Նադեժդա Անգարսկայան ծանոթացել է իր նախկին ամուսնու՝ Բանի Ռաեդի հետ համացանցում: Երեք ամիս ակտիվ նամակագրությունից հետո երկրպագուն առաջարկել է աստղին գնալ իր հայրենիք ՝ Հորդանան։ Տպավորիչ թխահերն անմիջապես ծանոթացրել է Նադեժդային ընտանիքի անդամների հետ և հիացրել իր բարեկրթությամբ։
«Երբ նրա հետ ամուսնացա, ես ներքին համոզվածություն ունեի, որ ես երեխա եմ ունենալու և ամեն ինչ հիասքանչ է լինելու», -հիշում է Անգարսկայան։
Սակայն երջանիկ ընտանեկան կյանքի փոխարեն դերասանուհին ընկղմվեց ընտանեկան բռնության անդունդի մեջ։ Ռաիդը իսկական բռնակալ էր, ով մոլի հետևում էր դերասանուհու սոցիալական ցանցերին և այլ տղամարդկանց հետ շփումներին:

«Նա չափազանց խանդոտ էր։ Դա անհնար է իմ մասնագիտության դեպքում։ Ես բեմ եմ դուրս գալիս. ինձ նայում են մարդիկ, պարողներ, երաժիշտներ, ադմինիստրատորներ, գործակալներ, պրոդյուսերներ։ Խանդել բոլորին, պարզապես անհեթեթություն է: Շաբաթը մեկ անգամ պարտադիր պետք  է սկանդալ լիներ մեր տանը։ Ես կարծում եմ, որ դա գլխի խնդիր ունեցող մադը կարող է անել»,- կիսվում է Նադեժդան։
Ի վերջո, Ռաեդը նաև սկսեց չաշխատել՝ թողնելով ընտանիքի ֆինանսների հարցը Նադեժդայի ուսերին։ Ամուսինն անգամ չէր կարողանում կատարել տղամարդու պարտականությունները կենցաղում, արտիստուհին ստիպված էր դիմել վարպետներին։ Աստիճանաբար Անգարսկայան սկսեց տառապել կուտակված խնդիրների պատճառով։
Այդ մղձավանջը տևեց հինգ ու կես տարի։ Այս ամբողջ ընթացքում երգչուհին հույս ուներ, որ սիրեցյալը կսթափվի, սակայն ոչ։ Անձնական խնդիրները սկսեցին ազդել նաև մասնագիտության վրա։
«Ես հանգստանում էի, երբ մոռանում էի, որ ամուսնացած եմ»,- խոստովանում է  դերասանուհին՝ ասելով, որ հենց այս ամենն էր իր և ամուսնու բաժանման պատճառը։