Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ Պուտինն իրեն հրավիրել է Մշակույթի խորհուրդ

Աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է ընդունվել ՌԴ նախագահին առընթեր Մշակույթի և արվեստի խորհուրդ, տեղեկացնում Է Արմենպրեսը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Մշակույթի և արվեստի խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով:

«Վլադիմիր Պուտինը մեծահոգությամբ ինձ հրավիրել է ընդունվել Մշակույթի և արվեստի խորհուրդ: Ես պատիվ կհամարեի ընդունել այդ առաջարկությունը, բայց, ավաղ, իմ ելույթների հագեցած գրաֆիկը թույլ չի տալիս ինձ այս անգամ դա անել, բայց ես արդեն պայմանավորվածություններ ունեմ հետագա համագործակցության շուրջ, և ես այս թատերաշրջանում քանիցս կվերադառնամ Մոսկվա»,- ասել է Դոմինգոն Առաջին ալիքի եթերում: