«Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցավ, տագնապ, սպասում, երազանք». Մարիամ Ալեքսանյանի տեսանյութը՝ ժամկետային զինծառայող եղբոր վերադարձից

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամում էմոցիոնալ տեսանյութ է հրապարակել, որում մայրիկի հետ հուզված դիմավորում է եղբորը՝ Արցախյան պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Ալբերտ Ալեքսանյանին:

«Տանը միայն ես գիտեի եղբորս գալու մասին: Գնացի դիմավորեցի, եկա տուն մամային ասեցի գալիս ա, մամ: Դուռը բացվեց ու ․․․
Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցավ, տագնապ, սպասում, երազանք, բոլոր զգացողությունները խառնվել էին իրար: Աստված թող բոլոր ընտանիքներին պարգևի այս զգացողությունը: Ես շարունակում եմ աղոթել բոլորի համար: Բոլորն էլ իմ եղբայրներն են: Երազում եմ բոլորի վերադարձի և խաղաղ ապրելու մասին: Աստված բոլորիս հետ:
Հ.գ. Պապան քնած էր», -տեսանյութին կից գրել է դերասանուհին:

Եղբոր վերադարձի մասին Մարիամը հայտնել էր ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին՝ Ինստագրամում նրա հետ համատեղ լուսանկար հրապարակելով: