Տիմատին վթարի է ենթարկվել Դուբայում

Ռեփեր Տիմատին (Տիմուր Յունուսով) վթարի է ենթարկվել Դուբայում հանգստանալիս: Այդ մասին հայտնում է Baza Telegram-ալիքը:

Երաժիշտը բախվել է զբոսանավին՝ շնաձուկ հիշեցնող անսովոր ջրային մոտոցիկլ վարելիս:

Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները չեն նշում, թե ում է պատկանում զբոսանավը, ինչպես նաև միջադեպի հետևանքով կրած վնասի չափը:

Baza-ն նաև նշում է, որ Տիմատիի մամուլի քարտուղարը ցանցում հայտնված բախման հետևանքները պատկերող տեսանյութը մոնտաժ է անվանել: