Գոհար Ավետիսյանն իրականացրել է մոր երազանքը՝ ծախսելով 40 միլիոն ռուբլի (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ուրախացրել է մայրիկին՝ Նաիրային, թանկարժեք նվերով, որի մասին կինը երազել է ամբողջ կյանքում: Գոհարի մայրը օրերս դարձել է 55 տարեկան։ Հայտնի բյութի-բլոգերը նվերի հանձնումը նկարահանել է, մայրը չի կարողացել զսպել արցունքները։

Գոհար Ավետիսյանը նրան հանձնել է բնակարանի բանալիները, որը գտնվում է Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում։ Ինչպես հայտնել է Գոհարը, 130 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի գինը կազմում է 40 մլն ռուբլի: Սակայն, սիրելի մոր համար ոչ մի գումար նա չի ափսոսում։

«Մի հուզվիր։ Եղածը մի բան չէ, 40 միլիոն, բոլոր խնայողություններս։ Գլխավորն այն է, որ դու երջանիկ լինես։ Սա մայրիկիս երազանքների բնակարանն է։ Իրեն ամեն ինչից զրկելով ամբողջ կյանքը նա նվիրել է մեզ՝ իր զավակներին։ Մի օր մեզ հավատալով տվեց իր բոլոր խնայողությունները, սակայն մենք չարդարացրինք մեզ: Այսօր ես նրան տալիս եմ այն ամենը, ինչ ունեմ։ Թող յուրաքանչյուր երեխա հնարավորությունների չափով կարողանա ուրախացնել իր ծնողներին», – հայտարարել է Գոհարն Ինստագրամի իր էջում։

Գոհարը նաև նշել է, որ մայրը դեռ չի կարող մուտք գործել բնակարան, քանի որ այն պետք է վերանորոգվի: Բնակարանի շինարարությունը վերջերս է ավարտվել։