Թե դուք, թե Նիկոլը ունեք սցենարիստների, ռեժիսորի ու դերակատարների խնդիր․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժմանը և վարչապետին։

«Սյունիքը Սյունիքով, Արցախը Արցախով…

Բայց ամեն դեպքում սպասենք մինչև Հայրենիքի Փրկության Շարժումը վերադառնա արձակուրդներից ու շարունակի զբաղվել Հայրենիքի փրկությունով:

Հարցազրույցներ տվեք, կրկնեք ամեն օր այն ամենը ինչ բոլորը գիտեն…….
Ու չմոռանաք ասեք, որ ինքը պետք ա րոպե առաջ հեռանա:
Թե դուք, թե Նիկոլը ունեք սցենարիստների, ռեժիսորի ու դերակատարների խնդիր:
Իսկ էն բանի մեջ մենք ենք»,- գրել է ռեժիսորը։