Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Այսօր մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։
Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում:
Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին:
Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր ժամանակներում հիացրել են սերունդներին և հարստացրել հոգևոր-մշակութային կյանքը:
Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։