«Մտածեցի ռաբիս-քյարթ տղա է», «Հասկացա՝ իմ ապագա կինն է լինելու»․ Սամվել Դանիելյանի և Սիրանուշ Լազյանի սիրո բանաձևը

Սուրբ Սարգսի տոնին, Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերից Սամվել Դանիելյանի և Սիրանուշ Լազյանի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել է թե՛ Սամվելը, և թե՛ Սիրանուշը։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին լրացավ զույգի ամուսնության 14-ամյակը։ Սամվելն ու Սիրանուշն ունեն երկու հրաշք բալիկ։ Մեզ հետ զրույցում մենք բացահայտեցինք մի շարք հետաքրքիր ու ռոմանտիկ մանրամասներ նրանց հարաբերություններից, որոնք անակնկալ կլինեն ոչ միայն երկրպագուների, այլ նույնիսկ հենց Սամելի և Սիրանուշի համար․ չէ՞ որ նրանք չեն տեսել միմյանց պատաս
խանները։

1.Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում:

Սամվել․ Սեր առաջին հայացքից:
Սիրանուշ. Հիմա արդեն շատ եմ ամաչում, բայց ես անկեղծ կլինեմ. ոչ մի հուսադրող զգացողություն։

2.Հիշու՞մ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք:

Սամվել․Առաջին անգամ Սիրանուշին տեսել եմ ՊՀԹ-ի բեմին՝ ամանորյա ներկայացման ժամանակ։ Նոր էի զորացրվել, և իմ առաջին այցն էր իմ սիրելի թատրոն, և երբ բեմ մտավ Սիրանուշը, հասկացա, որ բեմում այս պահին մի աղջիկ է, ով պետք է դառնա կինս:
Սիրանուշ. Սամվելին տեսա թատրոնում առաջին անգամ. վերջինս բանակից տուն էր վերադարձել և որոշել այցելել իր հարազատ թատրոն, ու ես իր բացակայության ընթացքում ընդունվել էի աշիւատելու։

3.Ի՞նչ մտածեցիք նրա մասին:

Սամվել․ Որ երբևէ չեմ հանդիպել դեռևս մի աղջկա, որին առանց ճանաչելու կարող եմ միանգամից սիրահարվել․ ինչ-որ առումով այդ փաստը նաև վախենալու էր:
Սիրանուշ. Որ «ռաբիս-քյարթ» տղա է։ Արևային ակնոցն էի նկատել և չէի հավանել ։

4.Ո՞րն է միմյանց բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այնքան սիրելի գիծը։

Սամվել․Սիրանուշը շատ անմիջական է, շատ ուշադիր ու նրբանկատ կին, և որ ամենակարևորն է՝ գերազանց մայր: Հավատացեք՝ չկա այդպիսի գիծ, որ չսիրեմ:
Սիրանուշ. Սիրում եմ նրա լսելու կարողությունը և չեմ սիրում, որ լսելուց հետո միևնույնն է իր ուզածով է անում։

5.Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:

Սամվել․ Այն, որ ես քնած եմ, և նա փոշեկուլը գործի է դնում։
Սիրանուշ. Հիմա մտածում եմ փոքրիկ թերություննեի մասին և հասկացա, որ արդեն համակերպվել եմ և չեմ նյարդայնանում։

6.Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:

Սամվել․ Անկեղծ ասում է այդ մասին, երկար չի ձգձգում այդ պահը:
Սիրանուշ. Ներողություն խնդրելու և երկար անիմաստ իրարից վիրավորվելու էտապը վաղուց ենք անցել, միայն աչքերի մեջ նայելն ու լռելը բավական է։

7.Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:

Սամվել․ Երևի ճիշտ կլինի այս հարցին նա պատասխանի:
Սիրանուշ.Կարծում եմ նա ինձ սիրում է հենց իմ տեսակի համար, երբեք չի փորձել ինչ-որ գիծ փոխել իմ բնավորության կամ արտաքինի մեջ. համենայն դեպս, չի արտահայտվել։ Ես այն եմ, ինչ կամ։

8.Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:  

Սամվել․ Այն, որ մենք անկեղծ ենք իրար հետ յուրաքանչյուր հարցում, և բացի ամուսիններ լինելուց, նաև շատ լավ ընկերներ ու խորհրդատուներ ենք իրար:
Սիրանուշ. Հարգանքը դեպի ընտանիք, դեպի այն տարածք, ուր ապրում ես, պատասխանատվությունը մեր հարազատների համար և անկեղծ խոսել-լսելու ունակությունը. դիմացինին գնահատելու կարողությունը։

9.Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։

Սամվել․ Ոչինչ:
Սիրանուշ.Սուտը։

10.Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է:

Սամվել․ Ես:
Սիրանուշ.Դա երկար պատմություն է ,«ես քեզ սիրում եմ»-ը մեր միասին ապրելուց հետո է ասվել և հիմա էլ այդ նախադասությանը վերաբերվում ենք շատ նուրբ, նույնիսկ նշանդրեքի օրն է որոշել ինքը և ուղղակի հայտնել ինձ, որ այդ օրը գալու են մեր տուն։

11.Ո՞վ է ավելի էմոցիոնալ:

Սամվել․Կարծում եմ Սիրանուշը։
Սիրանուշ.Ես։

12.Ո՞վ է ավելի ներողամիտ:

Սամվել․Երկուսս էլ:
Սիրանուշ.Ես։

13․Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:

Սամվել․Անկեղծ ասած երկուսս էլ:
Սիրանուշ. Ես։

14․Ո՞վ է ավելի շուտ արթնանում:

Սամվել․ Միանշանակ Սիրանուշը:
ՍիրանուշԵս

15․Ո՞վ է ավելի ռոմանտիկ:

Սամվել․Այդ հարցում մեկս մյուսին չենք զիջում:
Սիրանուշ. Մենք։

16․Ո՞վ է ավելի ինքնավստահ:

Սամվել․Նայած՝ որ հարցում և ինչ պայմաններում:
Սիրանուշ. Սամվելը։

17․Ո՞վ է ավելի համառ:

Սամվել․ Մենք հիմնականում երկուսս էլ զիջող ենք։
Սիրանուշ. Սամվելը։

18.Ի՞նչ կմաղթեք միմյանց։

Սամվել․ Ուզում եմ այն, ինչի մասին նա երազում է, իրականանա, որովհետև նրա երազանքը ամբողջովին կապված է մեզ հետ: Իսկ ամենանվիրական երազանքս այն է, որ մինչև խոր ծերություն ձեռք ձեռքի բռնած վայելենք մեր սերը ու մեր ստեղծած մեզ համար շատ գեղեցիկ մեր ընտանիքը։
Սիրանուշ. Թող միշտ առողջ լինի։ Նա իմ և երեխաներիս թթվածինն է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան