Հայաստանում հասանելի կդառնա Spotify աուդիոսթրիմինգային ծառայությունը

Աուդիոսթրիմինգային Spotify ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել տարածման աշխարհագրությունը և դուրս գալ ավելի քան 80 նոր շուկաներ: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Սրա շնորհիվ հավելվածի լսարանը կհամալրվի ավելի քան մեկ միլիարդ ունկնդրով:
Spotify- ը կարող է հայտնվել Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Ասիայում:
Ռուսաստանում ծառայությունը գործարկվել է 2020 թվականի հուլիսի 15-ին:


«Spotify-ն սկսում է զանգվածային ընդլայնում, որն ավելի քան մեկ միլիարդ հետևորդ ունեցող աշխարհի ամենահայտնի աուդիոսթրիմինգային ծառայությունն ավելի մատչելի կդարձնի և ինչպես նաև հավելավածի ծրագրում կավելացվի 36 լեզու», – ասված է հայտարարության մեջ: