Քեյթ Ուինսլեթն անկեղծացել է հոլիվուդյան ֆիլմերի անկողնային տեսարաններում նկարահանվելու բացասական կողմի մասին

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ իր հարուստ և հաջողակ կինոկարիերայի ընթացքում ֆիլմերի անկողնային տեսարաններում նկարահանվելիս իրեն հաճախ որպես իր է զգացել, հայտնում է Daily Mail պարբերականը։

45-ամյա դերասանուհին, որը բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում բաց տեսարաններ ունի, և այժմ էլ նկարահանվում է լեսբուհի զույգի սիրո մասին պատմող Ammonite ֆիլմում, նշել է, որ ներկայում խաղընկերուհու հետ էրոտիկ տեսարանները նկարահանելիս, ամենևին էլ իրեն որպես իր չի զգում: Նրա խոսքով` հենց այդ ազատության և անկաշկանդության զգացումի շնորհիվ ինքը գիտակցել է, որ նախկինում անկողնային տեսարաններում նկարահանվելիս իրեն իրի կարգավիճակում է զգացել։

Օսկարակիր դերասանուհին նկարահանվում է ռեժիսոր Ֆրենսիս Լիի Ammonite ֆիլմում՝ մարմնավորելով Մերի Էնինգ անունով անգլիացի հնէաբանի, որը գաղտնի հարաբերությունների մեջ է Շառլոթ Մուչիսոնի հետ։ Վերջինիս կերպարը մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Սյորշա Ռոնան։

Դերասանուհին նախկինում ևս նկարահանվել է բազմաթիվ բաց տեսարաններում, որոնք հիացրել են հանդիսատեսին։ 2008 թվականին Քեյթն արժանացել է «Օսկար»-ի The Reader ֆիլմում մարմնավորած գերմանացի կնոջ կերպարում իր խաղի համար։ Ֆիլմում նացիստական բանտի նախկին պահակը կապի մեջ է մտնում դեռահասի հետ, ում կերպարը մարմնավորել է 30-ամյա Դեյվիդ Քրոսը։ Ֆիլմի նկարահանումները հետաձգվել են մինչ տղայի 18-ամյակը լրանալը։