«4-ից 3-ը»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր երեխաների նոր լուսանկարները

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում  հրապարակել է իր երեխաների նոր լուսանկարները։

Լուսանկարում 5-ամյա Սեյնթը և Փսալմը, որը մայիսին կդառնա 2 տարեկան, կրում են  սպիտակ վերնաշապիկներ և նարնջագույն շորտեր, իսկ 3-ամյա Չիկագոն կրում է նարնջագույն «ջրահարսի զգեստ»։

Երեխաները կրել են նաև իրենց հոր՝ ամերիկացի ռեփ կատարող և դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի կոշիկները։

Բոլոր լուսանկարներում, որտեղ բացակայում է միայն զույգի ավագ դուստրը՝ 7-ամյա Նորթը, Փսալմը դեմքի անխռով արտահայտություն ունի, մինչդեռ Սեյնթը լայն ժպտում է տեսախցիկին, իսկ Չիկագոն «մոդելային կեցվածքներ» է ընդունում։

«4-ից 3-ը»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։