«Շնորհավոր ծնունդդ, մամ». Լիլուի շնորհավորանքն ու մոտ 1000 դոլար արժողությամբ նվերը սկեսուրի ծննդյան առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու և սկեսուրի հետ՝ շնորհավորելով սկեսուրի ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր ծնունդդ, մամ»,- գրել է նա:

«Սթորի» բաժնում Լիլուն ցույց է տվել, որ նրա տարեդարձի առթիվ խնջույք են կազմակերպել: Լիլուն նաև ցույց է տվել, որ ինքն ու ամուսինը սկեսուրին նվիրել են «Գուչի» ապրանքանիշից դրամապանակ: Դրամապանակի արժեքը մոտ 1000 դոլար է։

Երգչուհին հումորային լուսանկար է հրապարակել սկեսուրի հետ և գրել. «Իմ սկեսուրը շատ հումորով է, չի նեղվի, որ նկարն ավիրեցինք»:

Նշենք, որ Լիլուն հաճախ է ամուսնու ծնողների հետ լուսանկարներ հրապարակում և նշում, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն: