Ռեփեր Մորգենշերնը (իսկական անունը՝ Ալիշեր Մորգենշտերն) սեփական անշարժ գույք է ձեռք բերել, որի մասին վաղուց էր երազում։ Արտիստն Ինստագրամում պատմել, որ տուն է գնել։
Մորգենշտերնը նշել է, որ հիմա «ապրելու տեղ ունի» և երկրպագուներին երազանքների իրականացում է մաղթել։ Արտիստը հավելել է, որ տան համար գումար է վաստակել «առանց կարմային վնասելու» և անշարժ գույքի գնման առնչությամբ շնորհավորանքի է սպասում։ Մորգենշտերնը չի հայտնել, թե որտեղ է գտնվում օբյեկտը։
Հետևորդները նրան շնորհավորել են ձեռքբերման առնչությամբ և խնդրել են ցուցադրել տան ինտերիերը։
Հավելենք, որ ավելի վաղ Մորգենշտերնը ճանաչվել է Ռուսաստանի ամենահաջողակ երաժիշտը։