Բարսելոնայի այգում երկու վայրի խոզեր հարձակվել են Շակիրայի վրա, երբ նա զբոսնելիս է եղել իր ութ տարեկան որդու՝ Միլանի հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Բանն այն է, որ վայրի խոզերը հաճախ են Բարսելոնա այցելում սնունդ հայթայթելու համար ու նույնիսկ երբեմն կծում են տեղի բնակիչներին:
44-ամյա երգչուհու խոսքով՝ վարազները գողացել են իր դրամապանակը: Շակիրան Ինստագրամում դժգոհել է, որ կենդանիները պատռել են պայուսակը:
«Նրանք պայուսակով փախան անտառ, բջջային հեռախոսս մեջն էր: Նրանք ամեն ինչ ոչնչացրել են»,- ասել է Շակիրան:
Ենթադրվում է, որ մայրն ու որդին չեն տուժել: Ըստ ամենայնի, վարազները` նույնպես։