Երաժիշտ Մերիլին Մենսոնի Լոս Անջելեսում գտնվող տունը խուզարկվել է սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքի պատճառով. հայտնում է The Hollywood Reporter-ը:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Եվա Խիմենեսը հայտնել է, որ հրաման է տրվել խուզարկելու երաժշտի տունը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել:
Մենսոնի նախկին ընկերուհին մեղադրել է նրան բռնաբարության մեջ և երգչից փոխհատուցում պահանջել: Ջեյն Դոուն, որը դատի է տալիս ռոքերին, պնդում է, որ նա բռնաբարել է իրեն, երբ մի օր նա եկել է իր մոտ՝ տան բանալիները վերցնելու: Դոուի խոսքով՝ բռնաբարությունից հետո երաժիշտը սպառնացել է սպանել իրեն:
Westworld-ի աստղ Էվան Ռեյչել Վուդը նույնպես հայտարարել է, որ Մենսոնն իրենց սիրավեպի ժամանակ բռնության է ենթարկել իրեն։
Ավելի վաղ Մերիլին Մենսոնը սկանդալների պատճառով վաճառել էր իր տունը Հոլիվուդում: