Օրերս 28-ամյա Ջասթին Բիբերը հայտնել է իր առողջության մասին տխուր լուրը։ Նրա մոտ ախտորոշվել է Ռամսեյ-Հանթի համախտանիշ, որը հանգեցրել է դեմքի նյարդի մասնակի կաթվածի։ Երգիչը խոստովանել է, որ այժմ իր համար շատ դժվար է հաղթահարել հիվանդությունը, ուստի հույս ունի ստանալ երկրպագուների ըմբռնումն ու աջակցությունը։
Երգչի կինը՝ մոդել Հեյլի Բիբերը արդեն մի քանի օր է, ինչ չի շփվում սոցիալական ցանցերում։ Ինչպես People-ին պատմել են ինսայդերները, աղջիկը շատ է անհանգստանում ամուսնու համար և ոչ մի քայլ միայնակ չի թողնում նրան։
Մե՛կ Հեյլին է առողջական խնդիրներ ունենում, մե՛կ՝ Ջասթինը։ Չափազանց շատ են փորձությունները մեկ զույգի համար: Աղջիկը շատ անհանգստացած է։ Ինչպես Ջասթինը օգնեց նրան հաղթահարել հիվանդությունը, այնպես էլ նա է օգնում ամուսնուն։ Այս երկուսը հիանալի թիմ են,- խոստովանել է ինսայդերը:
Վերջերս Բիբերն ու Հեյլին չափազանց շատ դժվարություններով են անցել։ Բայց, չնայած խնդիրներին, նրանք միասին են և աջակցում են միմյանց։
Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերի կինը մի քանի ամիս առաջ թեթեւ ինսուլտ է տարել։ Այնուհետև բժիշկները պարզել են, որ Հեյլին արյան թրոմբ է ունեցել, որը հասել է գլխուղեղ, առաջացրել թթվածնի պակաս և ինսուլտի պատճառ դարձել։ Մոդելը վիրահատության է ենթարկվել, որից հետո Հեյլին արագ ապաքինվել է։